ԷկոՎիլ ռեֆերալ ծրագրի գաղտնիության քաղաքականություն

Վերջին թարմացումը՝ 2026 թվականի սեպտեմբերի 8-ին

1. Ներածություն

Բարի գալուստ ԷկոՎիլ հավելվածի ռեֆերալ ծրագրի գաղտնիության քաղաքականություն: Մեր նպատակն է ապահովել Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը և թափանցիկ կերպով ներկայացնել, թե ինչպես ենք հավաքագրում, օգտագործում և պահպանում այդ տվյալները: Խնդրում ենք մանրամասնորեն ծանոթանալ սույն քաղաքականությանը: Հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ info@ecoville.am էլ. հասցեով:

2. Հավաքագրվող տվյալներ

ԷկոՎիլ հավելվածում գրանցվելիս և ռեֆերալ ծրագրին մասնակցելիս մենք կարող ենք հավաքագրել հետևյալ անձնական տվյալները՝

  • Անձնական տվյալներ: Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն:
  • Վճարային տվյալներ: Բանկային հաշվեհամար կամ այլ վճարային տվյալներ, որոնք անհրաժեշտ են ռեֆերալ ծրագրի շրջանակներում վաստակած պարգևավճարները փոխանցելու համար:
  • Օգտագործման տվյալներ: Հավելվածի օգտագործման վերաբերյալ տեղեկություններ, ներառյալ ռեֆերալների քանակը, ակտիվությունը և վաստակած պարգևավճարները:

3. Տեղադրության տվյալներ (Location Data)

Բջջային հավելվածն օգտագործում է Ձեր սարքի տեղադրության տվյալները, այդ թվում՝ ֆոնային ռեժիմում (background location), որպեսզի տեղական ծանուցում ուղարկի, երբ Դուք գտնվում եք ԷկոՎիլի կամ ԷկոՀիթի գրասենյակների մոտակայքում (նախապես սահմանված աշխարհագրական գոտիներում): Այս տվյալները մշակվում են բացառապես Ձեր սարքի վրա, չեն փոխանցվում մեր սերվերներին և չեն պահպանվում կամ կիսվում երրորդ անձանց հետ: Դուք կարող եք ցանկացած պահի սահմանափակել կամ անջատել տեղադրության թույլտվությունը Ձեր սարքի կարգավորումներից:

4. Տվյալների օգտագործում

Հավաքագրված տվյալները օգտագործվում են հետևյալ նպատակներով՝

  • Ծառայությունների մատուցում: Ձեր կոնտակտային տվյալները կարող են օգտագործվել ծառայության հետ կապված կարևոր տեղեկություններ հաղորդելու, ինչպես նաև նորությունների և առաջարկների մասին տեղեկացնելու համար:
  • Հաղորդակցություն: Օգտագործման տվյալները վերլուծվում են հավելվածի և ռեֆերալ ծրագրի արդյունավետությունը գնահատելու և բարելավելու նպատակով:
  • Վերլուծություն և բարելավում: Ձեր անձնական տվյալները օգտագործվում են ռեֆերալ ծրագրի շրջանակներում պարգևավճարների հաշվարկման և փոխանցման համար:

5. Տվյալների փոխանցում երրորդ անձանց

Ձեր անձնական տվյալները չեն փոխանցվում երրորդ անձանց, բացառությամբ հետևյալ դեպքերի՝

  • Ծառայությունների մատուցման համար: Երբ տվյալների փոխանցումը անհրաժեշտ է մեր ծառայությունների մատուցման կամ բարելավման համար, օրինակ՝ վճարային համակարգերի միջոցով պարգևավճարների փոխանցման դեպքում:

6. Տվյալների պահպանման ժամկետը

Ձեր անձնական տվյալները պահվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սույն քաղաքականությամբ նշված նպատակների համար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

7. Ձեր իրավունքները

Դուք իրավունք ունեք՝

  • Մուտք գործել: Ճանաչել, թե ինչ տվյալներ ենք հավաքագրել Ձեր մասին:
  • Ուղղել: Խնդրել ուղղել կամ թարմացնել Ձեր անձնական տվյալները:
  • Ջնջել: Խնդրել ջնջել Ձեր անձնական տվյալները, եթե դրանք այլևս անհրաժեշտ չեն նշված նպատակների համար:
  • Սահմանափակել մշակումը: Խնդրել սահմանափակել Ձեր տվյալների մշակումը որոշակի պայմաններում:

8. Անվտանգություն

Մենք ձեռնարկում ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ՝ Ձեր անձնական տվյալների անվտանգությունը ապահովելու համար և կանխելու չարտոնված մուտքը, փոփոխումը կամ բացահայտումը:

9. Օգտագործողի անուն (Nickname)

Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը պաշտպանելու նպատակով, Դուք կարող եք օգտագործել կեղծանուն (nickname) և հանդես գալ ծրագրում այդ անվամբ: Սա թույլ է տալիս նվազեցնել Ձեր անձնական տվյալների երևալու հավանականությունը այլ օգտատերերի համար:

10. Փոփոխություններ գաղտնիության քաղաքականությունում

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել սույն գաղտնիության քաղաքականությունը: Ցանկացած փոփոխություն ուժի մեջ կմտնի, երբ նորացված քաղաքականությունը հրապարակվի մեր կայքում կամ հավելվածում: Խորհուրդ ենք տալիս պարբերաբար ստուգել այս էջը՝ փոփոխություններին ծանոթանալու համար:

11. Կապ մեզ հետ

Շնորհակալություն, որ օգտագործում եք ԷկոՎիլ հավելվածը և վստահում մեզ Ձեր անձնական տվյալները: