ԷկոՎիլ ռեֆերալ ծրագրի գաղտնիության քաղաքականություն
Վերջին թարմացումը՝ 2025 թվականի մարտի 13-ին
1. Ներածություն
Բարի գալուստ ԷկոՎիլ հավելվածի ռեֆերալ ծրագրի գաղտնիության քաղաքականություն: Մեր նպատակն է ապահովել Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը և թափանցիկ կերպով ներկայացնել, թե ինչպես ենք հավաքագրում, օգտագործում և պահպանում այդ տվյալները: Խնդրում ենք մանրամասնորեն ծանոթանալ սույն քաղաքականությանը: Հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ info@ecoville.am էլ. հասցեով:
2. Հավաքագրվող տվյալներ
ԷկոՎիլ հավելվածում գրանցվելիս և ռեֆերալ ծրագրին մասնակցելիս մենք կարող ենք հավաքագրել հետևյալ անձնական տվյալները՝
- Անձնական տվյալներ: Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն:
- Վճարային տվյալներ: Բանկային հաշվեհամար կամ այլ վճարային տվյալներ, որոնք անհրաժեշտ են ռեֆերալ ծրագրի շրջանակներում վաստակած պարգևավճարները փոխանցելու համար:
- Օգտագործման տվյալներ: Հավելվածի օգտագործման վերաբերյալ տեղեկություններ, ներառյալ ռեֆերալների քանակը, ակտիվությունը և վաստակած պարգևավճարները:
3. Տվյալների օգտագործում
Հավաքագրված տվյալները օգտագործվում են հետևյալ նպատակներով՝
- Ծառայությունների մատուցում: Ձեր կոնտակտային տվյալները կարող են օգտագործվել ծառայության հետ կապված կարևոր տեղեկություններ հաղորդելու, ինչպես նաև նորությունների և առաջարկների մասին տեղեկացնելու համար:
- Հաղորդակցություն: Օգտագործման տվյալները վերլուծվում են հավելվածի և ռեֆերալ ծրագրի արդյունավետությունը գնահատելու և բարելավելու նպատակով:
- Վերլուծություն և բարելավում: Ձեր անձնական տվյալները օգտագործվում են ռեֆերալ ծրագրի շրջանակներում պարգևավճարների հաշվարկման և փոխանցման համար:
4. Տվյալների փոխանցում երրորդ անձանց
Ձեր անձնական տվյալները չեն փոխանցվում երրորդ անձանց, բացառությամբ հետևյալ դեպքերի՝
- Ծառայությունների մատուցման համար: Երբ տվյալների փոխանցումը անհրաժեշտ է մեր ծառայությունների մատուցման կամ բարելավման համար, օրինակ՝ վճարային համակարգերի միջոցով պարգևավճարների փոխանցման դեպքում:
5. Տվյալների պահպանման ժամկետը
Ձեր անձնական տվյալները պահվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սույն քաղաքականությամբ նշված նպատակների համար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
6. Ձեր իրավունքները
Դուք իրավունք ունեք՝
- Մուտք գործել: Ճանաչել, թե ինչ տվյալներ ենք հավաքագրել Ձեր մասին:
- Ուղղել: Խնդրել ուղղել կամ թարմացնել Ձեր անձնական տվյալները:
- Ջնջել: Խնդրել ջնջել Ձեր անձնական տվյալները, եթե դրանք այլևս անհրաժեշտ չեն նշված նպատակների համար:
- Սահմանափակել մշակումը: Խնդրել սահմանափակել Ձեր տվյալների մշակումը որոշակի պայմաններում:
7. Անվտանգություն
Մենք ձեռնարկում ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ՝ Ձեր անձնական տվյալների անվտանգությունը ապահովելու համար և կանխելու չարտոնված մուտքը, փոփոխումը կամ բացահայտումը:
8. Օգտագործողի անուն (Nickname)
Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը պաշտպանելու նպատակով, Դուք կարող եք օգտագործել կեղծանուն (nickname) և հանդես գալ ծրագրում այդ անվամբ: Սա թույլ է տալիս նվազեցնել Ձեր անձնական տվյալների երևալու հավանականությունը այլ օգտատերերի համար:
9. Փոփոխություններ գաղտնիության քաղաքականությունում
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել սույն գաղտնիության քաղաքականությունը: Ցանկացած փոփոխություն ուժի մեջ կմտնի, երբ նորացված քաղաքականությունը հրապարակվի մեր կայքում կամ հավելվածում: Խորհուրդ ենք տալիս պարբերաբար ստուգել այս էջը՝ փոփոխություններին ծանոթանալու համար:
10. Կապ մեզ հետ
Շնորհակալություն, որ օգտագործում եք ԷկոՎիլ հավելվածը և վստահում մեզ Ձեր անձնական տվյալները: